28-ամյա վարորդը «Օպել»-ով վրաերթի է ենթարկել հովվին և ոչխարների հոտին. 18 ոչխար սատկել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Հոկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմանում մարզի բնակիչը՝ 28-ամյա Ռազմիկ Խ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վարդենիսի վարչական տարածքում գտնվող «Սև հողեր»-ի հարևանությամբ գործող «Միլկա» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Ս.-ին և մխրճվել նրա կողմից պահվող ոչխարների հոտի մեջ, գրում է shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վարդենիս» ԲԿ, իսկ հոտի մեջ մխրճվելու արդյունքում 18 գլուխ ոչխար սատկել է, Opel-ը մասամբ կողաշրջվել է։

Պարզում է ոչխարների սեփականատիրոջ ինքնությունը։ 

նկար

--00—ԼՄ