Սևանում բախվել են Opel-ն ու բեռնատար «ԳԱԶել»-ը․ հայրը և նրա 10-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Capture

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Սևան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Սարգիս Պ․-ի վարած բեռնատար «ԳԱԶել» մակնիշի և 42-ամյա Գևորգ Հ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գևորգ Հ․-ն և վերջինիս ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Սեյրան Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հայր ու որդի են։

--00—ՅՄ