Իշխանության և զինվորի նպատակները տարբեր են, համախմբումը դառնում է անհնար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Իշխանության և զինվորի նպատակները տարբեր են, համախմբումը դառնում է անհնար։ 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, Հայաստանը չպետք է լինի հակառուս, հակարևմտյան, հակաթուրք, քանի որ այդ հակա-ն, որպես այդպիսին, կործանարար է Հայաստանի համար։

Բանախոսի պնդմամբ, համախմբման համար չափազանց կարևոր է ունենալ արտաքին թշնամու գաղափար, ինչը ձևախեղվեց 2018 թ․-ի հեղափոխությունից հետո, այդ ժամանակ թնամին ավելի շուտ ներքին դարձավ՝ դասակարգային։

Պետրոսյանի կարծիքով, հանրությունը խիստ տարանջատված է և աղճատված, իսկ պատճառը ինքնության ճգնաժամն է։

--00—ԱՊ