Վ. Բրյուսովի անվան համալսարանը կմիանա՞ ՀՊՄՀ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միացնելու վերաբերյալ քննարկումներ մեզ հետ չկան։ Այս մասին 24News-ին ասաց ՀՊՄՀ-ի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը։

«Նման խոսակցություններ արդեն 15 տարի կան, բայց, ինչպես տեսնում եք, ամեն ինչ իր տեղում է։ Այս թեմայով առնվազն մեզ հետ որևէ հարց չի քննարկվում։ Մենք տեղյակ չենք, որևէ պաշտոնական բան մեզ ասված չէ», - ընդգծեց Մարկոսյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը 24News-ին ասաց, որ այս հարցերը նախատեսված են մինչև 2030 թվականի կրթության զարգացման ծրագրով։ «Գործընթացը սկսվել է, երբ որ կլինի հստակ որևէ նախագիծ, մենք այդ մասին կտեղեկացնենք», - եզրափակեց Մելիքբեկյանը։

--00--ԱՀ