44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները ևս 6 ամսով երկարաձգվեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

աժ

Խորհրդարանն այսօր կողմ քվեարկեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու նախագծին:

Այս պահին հանձնաժողովը զբաղված է նոր փաստաթղթերի ուսումնասիրությամբ և դրանցից ստացված բազմաթիվ տվյալների և տեղեկությունների համադրմամբ, որը բավականին բարդ, ծավալուն, ժամանակատար և պատասխանատու աշխատանք է, որի հիման վրա հնարավոր է կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր