Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1094107 (1).jpg

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 4-ին, ժամը 19։33-ին ահազանգ է ստացել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ղ.) բախվել է գազատար խողովակին և բռնկվել․ տուժածներ չկան։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 20:01-ին, մարվել՝ 20։10-ին։ Այրվել են ավտոմեքենան և խողովակից արտահոսած գազը:

Փրկարարներն ավտոմեքենան քարշակելով (մոտ 3 մետր) հեռացրել են գազատար խողովակից և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

--00—ԶՀ

 

Տեսանյութեր