ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Ա. Ստեփանյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» առողջության կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
--00—ԻԴ