ԱԳ նախարարի տեղակալը և ՀԱՊԿ քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀԱՊԿ քարտուղարությունից:

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված անհրաժեշտ համատեղ քաղաքական ու դիվանագիտական միջոցառումները:

--00—ԼՄ

Տեսանյութեր