Զասը երկօրյա այցով ժամանում է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

զաս

Այսօր Հայաստան է ժամանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ երկօրյա այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց անվտանգության խորհրդի գրասենյակ:

--00—ԼՄ