Բոլոր զինյալները պետք է լքեն ԼՂ հակամարտության տարածքը. Ստանիսլավ Զաս

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News 

1.jpg

ՀԱՊԿ-ում տեղյակ են եղել, թեկուզ ընդհանուր գծերով, ԼՂ հակամարտության գոտում Սիրիայից զինյալների առկայության, քանակի և գործողությունների մասին: Այս մասին այսօր հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` պատասխանելով հարցին, թե որտեղ են այժմ ԼՂ հակամարտության գոտում գտնվող զինյալները, և արդյո՞ք նրանք սպառնալիք են կազմակերպության երկրների համար:

Ըստ Զասի` կազմակերպությունում դա գնահատում են իբրև ՀԱՊԿ անդամ երկրների, դաշինքի համար որոշակի ռիսկ:

«Ո՞ւր են այժմ զինյալները, արդյո՞ք դեռ այնտեղ են, ո՞ւր են անհետացել` ես դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ այդ տարածքներում իրավիճակը վերահսկում են այն ուժերը, որոնք ներգրավված են այդ գործընթացում, դրանք խաղաղապահներն են, Հայաստանն ու Ադրբեջանը: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ սիրիացի վարձկանները, ցանկացած զինյալներ պետք է լքեն այդ տարածքը»,- ասել է նա:

Զասն ընդգծել է` դադարեցնել գործունեությունը, քանի որ զինյալների ինչ-ինչ ջոկատների կամ խմբերի, ապօրինի զինված խմբավորումների ստեղծումը ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների անմիջական հարևանությամբ են, դա հավաքական անվտանգության համար որոշակի ռիսկեր է ստեղծում :

 

--00--ԱԹ