ՌԴ-ն մտահոգ է ԼՂ հակամարտության գոտում վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

զախարովա

ՌԴ-ն խորապես մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողություններով և Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավվածության ընդլայնմամբ: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Վերջինս նշեց՝ Ռուսաստանը շարունակում է ազգային մակարդակում և իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ միջնորդական ակտիվ ջանքեր գործադրել այս հակամարտությունը խաղաղ հուն տեղափոխելու համար:

Նա կրկին ընդգծեց, որ այս հակամարտության՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

--00--ԱԹ