ՀԱՊԿ քարտուղարն եկել է մեր սիրտը սիրաշահելու, անկախ ամեն ինչից՝ մենք մեր շահերն ենք պաշտպանելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Ադրբեջանը պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից, եթե հետ չքաշվի՝ հետ կշպրտենք, 29.800 քկմ-ն պետք է պաշտպանվի, թուրքը ուզենա, թե՝ ոչ։ Միջազգային հանրությունը Ալիևին ճնշում է, դրա համար է նա հիստերիկ ելույթներ ունենում, նա տեսնում է, որ Հայաստանն իր մեջքը ուղղում է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ պատգամավորը նկատեց՝ Ռուսաստանը հասկացել է, որ իր մոտեցումները պետք է փոխի, Հայաստանի հետ նախկինի նման չեն կարող շփվել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ ՀՀ այցին, պատգամավորը նշեց, թե մանրամասներին ծանոթ չէ, կարծում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նպատակ ունի Հայաստանին սիրաշահել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ