Արցախում այս աշնանը պարտադիր անհրաժեշտություն է սահմանադրական բարեփոխումների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նաիրի հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ 

«Արցախում այս աշնանը պարտադիր անհրաժեշտություն է սահմանադրական բարեփոխումների անցկացումը։ Դա հնարավորություն կտա պետական կառավարման առումով ապահովագրել Արցախի պետականության պահպանումը իշխանության որևէ օղակի թուլացման կամ անգործունակության պարագայում։

Արցախի գործող սահմանադրությամբ եթե, օրինակ, նախագահը հրաժարական տա կամ դառնա անգործունակ, ավտոմատ կերպով լուծարվում են նաև պետական մյուս ինստիտուտները՝ կառավարությունը և ԱԺ-ն։

Ահա սրա համար սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում նշված են այն կետերը, որոնք տարանջատում են Արցախի կառավարման ինստիտուտները իրարից։ Նախագահի հրաժարականի դեպքում ԱԺն կամ կառավարությունը չեն լուծարվում, շարունակում են գործել բնականոն հունով՝ քաոսի չենթարկելով երկրի կյանքը։

Երբ խոսում ենք Արցախի ուժեղացման և կառավարման համակարգի բարելավման մասին, նախ պետք է Սահմանադրությունը փոխենք և ապահովենք այս կետերի իրագործումը»։

--00—ԼՄ