Պուտինն ամեն ջանք գործադրում է օգնելու նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ֆֆ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացահայտել Մոսկվայի ծրագրերը՝ կապված ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով Երևանի դիմումի հետ։ Այս մասին հայտնում է minval.az-ը։

«Աշխատանքներ են տարվում, ես չէի ցանկանա ինչ-որ բան հայտարարել մինչև հաստատման գործընթացի ավարտը»,-ասել է Դմիտրի Պոսկովը։

Պեսկովի խոսքով՝ Պուտինն ամեն ջանք գործադրում է օգնելու նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին։

--00—ԻԴ