Շիրակում բախվել են BMW-ն ու Mercedes-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

default (1).jpg

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 34-ամյա Աբգար Ա-ի վարած Mercedes մակնիշի և 25-ամյա Խաչիկ Կ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու BMW-ի ուղևոր՝ 25-ամյա Արարատ Հ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում։

Վթարի մասին պարեկային ծառայության Շիրակի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել։

--00--ԶՀ