ՀՀԿ ԵԿ անդամներն Արցախի կուսակցություններ հետ քննարկվել են ՀՀ-ի և Արցախի առաջ ծառացած խնդիրները

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 27, 24News

․

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է․

«ՀՀԿ ԵԿ անդամներն այսօր հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի առաջ ծառացած գերակա խնդիրների և դրանց լուծման տարբերակների, նոր ու միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Կարևորվել է ստեղծված իրավիճակում երիտասարդների՝ էլ ավելի ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։

Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ձևաչափերը։

Մենք ուժեղ ենք,երբ միասին ենք, իսկ միասնությունը հաղթանակ է»։

--00--ԱՀ