Գևորգ Պետրոսյանի եղբոր՝ ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի հարցով քրեական վարույթ է նախաձեռնված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

հասարակական

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի հետ կապված միջադեպ արձանագրվել է, պարեկների կողմից նա ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել, քանի որ հսկող դատախազը համարել է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է եղել։ Այս մասին 24News-ին ասաց գլխավոր դատախազ խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր վարած մեքենան պարեկները կանգնեցրել են այն պատճառով, քանի որ այն վարել է հարբած վիճակում։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ այս հարցով քրեական վարույթ է նախաձեռնված։ Հարցին՝ ինչո՞ւ է ձերբակալումը համարվել ոչ իրավաչափ, Աբրահամյանը պատասխանեց, որ առայժմ այլ մանրամասներ չի կարող հայտնել։ «Առաջիկայում հավանաբար տեղեկատվություն կտրամադրվի», - նշեց Աբրահամյանը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ