Ըմբշամարտի պատանեկան ԱԱ. Էդգար Պետրոսյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

364103052_668918715264211_7798990622577527756_n-750x375

Թուրքիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն սկսել են պայքարը։Հայտնում է Armsport.am-ը։

48 կգ քաշային կարգում Էդգար Պետրոսյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ հաղթանակներ տանելով թուրք, ամերիկացի և հնդիկ ըմբիշների նկատմամբ։

55 կգ քաշային կարգում Յուրի Կարապետյանը որակավորման փուլում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին,  հետո առավելության հասել նորվեգացի ըմբիշի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում զիջել է իրանցի մրցակցին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ