Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հայկ Պապիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

336738763_1372313650002224_8497606038219341687_n-518x375

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, փոխանցում է Armsport.am-ը։

Երիտասարդական ԵԱ-ի քառորդ եզրափակչում Պապիկյանը 5-0 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում կգոտեմարտի գերմանացի Շամիլ ՈՒստաևի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Թոլգա Օզբեկի հետ և 2-3 հաշվով պարտություն է կրել: 65 կգ Տիգրան Ղազարյանն էլ մեկնարկում 5-8 հաշվով զիջել է մեկ այլ թուրք ըմբիշի: Եթե նրանք հասնեն եզրափակիչ, հայ ըմբիշները սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք կվաստակեն:

Քառորդ եզրափակչում պարտվել է նաև մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տարած Նարեկ Գրիգորյանը: Նա 4-14 հաշվով զիջել է Հունաստանի ներկայացուցչին:

Հայաստանի ներկայացուցիչերից այսօր պայքարի դուրս կգա նաև 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը: Նա որակավորման փուլում կգոտեմարտի ֆրանսիացի ըմբիշի հետ,

Այսօր ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում պարտվել էր 97 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը: Նա որակավորման փուլում մրցել էր Մոլդովայի ներկայացուցչի հետ և զիջել 1-6 հաշվով:

--00—ՅՄ