Վանեցյանը միակն էր, որ քաղաքական գին վճարեց պայքարի այս փուլի ձախողման համար. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

«Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան ձայնագրության մեջ ամենալուրջ հայտարարությունը, որ արեց Ջհանգիրյանը, այն է, որ Փաշինյանին դրսից են թելադրում։ Այսինքն՝ նրան մեղադրեց պետական դավաճանության մեջ, եթե երկրի ղեկավարը ղերակավարվում է դրսից, ուրեմն՝ նիկոլ Փաշինյանը դրսի՝ արևմուտքի գործակալ է։ Պետք է Ջհանգիրյանը կալանավորվի և հարցեր ուղղեն, արդյո՞ք փաստեր ունի, որ Փաշինյանը դրսից է կառավարվում»,- այս մասին 24News-ին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով ընդդիմության պայքարին և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելու որոշմանը, Զոհրաբյանը նշեց․ «Արթուր Վանեցյանը միակն էր, որ քաղաքական գին վճարեց պայքարի այս փուլի ձախողման համար։ Ովքեր կարծում են խորհրդարան վերադառնալով ու Նիկոլին նույն հարցերը տալով իրավիճակ կփոխեն՝ չարաչար սխալվում են։ Ընդդիմութունը չպետք է խորհրդարան վերադառնա, պիտի դրսում պայքարը շարունակի, եթե վերադառնա խորհրդարան՝ կդնի իր քաղաքական տապանաքարը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր