Հրազդանի կիրճից Կենտրոն վարչական շրջան տանող ճանապարը բաց է, վթարված ջրագիծը նորոգվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

նկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Երևանի Հրազդանի կիրճից (Կիևյան կամրջի ներքևի հատվածը) դեպի Կենտրոն վարչական շրջան տանող ճանապարհահատվածը բաց է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

--00—ԼՄ

Տեսանյութեր