Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ արտաքին պարտքը ռուբլով վճարելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 22, 24News

8aa484d7ca337f22840f2df2effeaf1c_M.jpg

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի արտարժույթով պետական ​​պարտքի նոր ժամանակավոր ընթացակարգ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

«Եվրապարտատոմսերով պարտավորությունները ճանաչվում են պատշաճ կերպով կատարված, եթե դրանք կատարվում են ռուբլով՝ արտարժույթով պարտավորությունների արժեքին համարժեք չափով և հաշվարկված վճարման օրը Ռուսաստանի Դաշնության ներքին արժույթի շուկայում ձևավորված արտարժույթի փոխարժեքով, երբ վճարումը կատարվել է կենտրոնական դեպոզիտարիա»,- ասվում է փաստաթղթում։

--00—ՀԶ