Նատալյա Ռոտենբերգը կառաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 16, 24News

timthumb (1).png

Տիգրան Արզաքացյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, մտադիր է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններին «Ուժ հայրենյաց» կուսակցությունից։ Այս մասին Ռոտենբերգը հայտնել է «Վերելք»-ին։

«Կուսակցությունը որոշում է կայացրել, որ նախընտրական ցուցակը գլխավորեմ ես, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Հիմա ես ուսումնասիրում եմ, թե ինչի կարիք ունի Երևանը, ինչ է անհրաժեշտ անել Երևանում, ես ուսումնասիրում եմ Երևանի գործող իշխանության ծրագիրը»,-ասել է Նատալյա Ռոտենբերգը։

--00—ՀԶ