Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը Նատալյա Ռոտենբերգի հետ

1079172.jpg

Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել էր Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում ընթացիկ տարվա փետրվարին:

--00—ՀԶ