Առաջնորդի խնդիր ունենք, ավելի լավ է՝ ոչխարների առաջնորդը առյուծը լինի, քան առյուծներինը՝ ոչխարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Առաջնորդի խնդիր ունենք, ավելի լավ է ոչխարների առաջնորդն առյուծը լինի, քան առյուծներինը՝ ոչխարը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ազատագրական շարժում» նախաձեռնության համահիմնադիր Արա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը, խոսելով ոստիկանության կողմից ուժի կիրառման մասին, նշեց, որ ցուցարարների մեջ ոստիկանության սադրիչներ կան, նրանք են բախումներ հրահրում, իսկ իշխանությունն արհեստական առիթ է ստեղծում ժողովրդին ծեծելու համար։ 

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ոստիկանության բռնությունների պատճառով իշխանության և ժողովրդի միջև ատելությունը խորացել է։ 

Բանախոսը նաև քննադատեց կռապաշտությունը, որը տարածված է մեր միջավայրում, ըստ նրա, ժողովուրդը թուրքից ավելի քիչ է վախենում, քան նախկիններից։ 

Մանրամասները՝ տեսանյութում։