Եթե Ադրբեջանում էլ Փաշինյանի պես մեկը լինի, միգուցե կարողանանք Շուշին և Հադրութը հետ բերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

 

Եթե Ադրբեջանում էլ Փաշինյանի պես մեկը լինի, միգուցե կարողանանք Շուշին և Հադրութը հետ բերել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՔՈ ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը։

Մեր զրուցակիցն ավելացրեց, որ իրենք խորը անհամաձայնություններ ունեն իշխանության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հետ, քանի որ, իրենց համոզմամբ, Արցախը որևէ կարգավիճակով չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում, դա դեպի նոր պատերազմ տանող ճանապարհ է։

Նահապետյանի կարծիքով՝ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է պետությունը, քանի որ հախուռն և անսկզբունքային գործիչ է, ատում է ինստիտուտները և հավատում է նրան, ինչն իրեն ձեռնտու է։

Մանրամասները՝ տեսանյութում։