Նիկոլը ստու՛մ է. ՀՀ 3 նախագահները երբեք չեն բանակցել Արցախը Ադրբեջանի մաս կազմելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Փաշինյանը ստում է, ՀՀ երեք նախագահները երբեք չեն բանակցել Արցախն Ադրբեջանի մաս կազմելու շուրջ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ, դոցենտ, «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի ասածը, որ մեզ համար ընդունելի է ցանկացած կարգավիճակ, որը երաշխավորում է ԼՂ հայերի անվտանգությունն ու ազատությունը, նշանակում է տուրք տալ Ալիևի օրակարգին: Այսինքն՝ չկա ԼՂ հարց և ԼՂ հակամարտություն:

Անդրադառնալով հռչակված «խաղաղության» օրակարգին՝ բանախոսը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը երազախաբության մեջ է, չկա և չի կարող լինել խաղաղություն Ադրբեջանի հետ այս պայմաններում և այս կարգավիճակով:

Անդրադարձ է կատարվել նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: