Արշակունյաց պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու վնասել են մի քանի ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

նկար

Մայիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմանում թիվ 2 երթուղին սպասարկող 003 տրոլեյբուսի էլեկտրական լարերը Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, պոկվել և վնասել են մի քանի ավտոմեքենաներ, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վնասվել են Mercedes, Renault, Nissan, Opel, Mercedes ամբարձիչով ավտոմեքենաներ, տուժածներ չկան։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։  

--00—ԼՄ