ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Խաչատուրյան Ջավադյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Յուրի Լևոնի Ջավադյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հեռագրում նշված է. 

«Վարելով տարբեր պատասխանատու պետական պաշտոններ՝ Ջավադյանը շոշափելի ավանդ է ներդրել Երևանի բարեկարգման և քաղաքային տնտեսության զարգացման գործում, հանրապետության մելիորացիայի և ջրային տնտեսության համակարգի կատարելագործման բնագավառում:

Խորհրդային Հայաստանի փորձառու գործիչն իր բեղմնավոր աշխատանքը շարունակեց նորանկախ հանրապետությունում: Նրան բնորոշ էին համեստությունը, արհեստավարժությունը, պատասխանատվությունը, ուշադրությունը մարդկանց հոգսերի հանդեպ:

Խորապես ցավակցում եմ Յուրի Ջավադյանի ընտանիքին, հարազատների և գործընկերներին»:

--00--ԱԱ

Տեսանյութեր