ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թաիբ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է տարածաշրջանում եւ աշխարհում զարգացումների շուրջ։
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, անդրադառնալով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, ասել է, թե ճիշտ չի համարում, որ աշխարհում ՌԴ քաղաքացիների դեմ պատժամիջոցներ են կիրառում, հայտնում է News.am-ը՝ հղում անելով թուրքական Hurriyet-ին։
Նա պնդել է, թե սխալ է, որ աշխարհում նաեւ չեղարկվում են ռուսական միջոցառումները։
--00--ԱԱ