Արցախում մայրության նպաստը կհաշվարկվի նվազագույն աշխատավարձի չափով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ահ աժ

ԱՀ օրենսդիրը հավանություն է տվել ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում ամրագրված է, որ եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է 69 620 ՀՀ դրամից, ապա մայրության նպաստը հաշվարկելիս որպես միջին ամսական աշխատավարձ հիմք է ընդունվում 69 620 ՀՀ դրամը: Կառավարության ռազմավարական ծրագրերի համաձայն և պետական բյուջեի եկամուտների հաշվառումով, փուլային տարբերակով «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքով կատարվում է նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացում, որի արդյունքում մի շարք օրենքներում կատարվում են համապատասխան փոփոխություններ։

Օրենքում ամեն անգամ նման փոփոխության կատարումից խուսափելու նպատակով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի թվային արտահայտության փոխարեն ամրագրել, որ մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձի չափով։

--00—ԼՄ