Գառնու տաճարի մուտքի մոտ տեղադրված զովացուցիչ ըմպելիքի սարքերը հանվել են տարածքից․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

․

ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը հայտնում է․

Հարգելի հայրենակիցներ, համացանցում տեղեկատվություն էր տարածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքից քիչ հեռու տեղադրված սպորտային սարքի վերաբերյալ։

Նկատի ունենալով, որ այն աղճատում է հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը ու ընկալելի չէ այդ սարքի տեղադրումը թեկուզեւ հուշարձանի պահպանական գոտուց դուրս, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության նախաձեռնությամբ սպորտային ու հարեւանությամբ տեղադրված զովացուցիչ ըմպելիքի սարքերը հանվել են տարածքից։

Հայցում ենք մեր այցելուների ներողամտությունը։

--00--ԱՀ