Գառնի-Լանջազատ ճանապարհը հիմնանորոգվում է․ Գառնու տաճար տանող ճանապարհը կդառնան անվտանգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

1

Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շարունակվում են  Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ Արարատի մարզպետարանը: 

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման»  ծրագրի շրջանակներում:

Ծրագրի իրականացումն էական նշանակություն կունենա  զբոսաշրջության զարգացման համար՝ անվտանգ և ժամանակակից ճանապարհի հնարավորություն ընձեռելով դեպի Դվինի հնավայր, Ազատ գետ և Գառնու տաճար:

Դիտարկվում են նաև ճանապարհի հարակից հատվածներում նոր զբոսաշրջային գոտիների և ժամանցի վայրերի հիմնման հնարավորությունները:

Կոտայքի և Արարատի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհը 18 կմ է, որից 10 կմ-ը Արարատի մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի:

--00—ԼՄ