Արսեն Ղազարյանը նախագահին է ներկայացրել տնտեսական բարեփոխումների իրականացմանն ընթացիկ  ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

․

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների, ապագայի հեռանկարների և անելիքների շուրջ:

Արսեն Ղազարյանը նախագահին է ներկայացրել երկրի տնտեսական բարեփոխումների իրականացմանն ուղղված ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, առկա տարբեր խնդիրները:

--00--ԱՀ