Ջաբրայիլից 41 մարմին են դուրս բերել, Ֆիզուլիից՝ 23. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Արցախում գտնվող, եղբորն ու եղբոր որդուն փնտրող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ 64 մարմին է դուրս բերվել Արցախի տիրապետության տակ չգտնվող տարածքից. 41-ը՝ Ջաբրայիլից, 23-ը՝ Ֆիզուլիից:   

«Հենց հիմա կառավարության շենքի դիմաց եմ, այստեղ է ամփոփվում ամեն ինչ: Այս պահին ուղեկցողները որտեղից որ գալիս են, հայտնում են՝ ինչ են արել: Այսօրվա տվյալներով 64 մարմին՝ 41-ը Ջաբրայիլից, 23-ը՝ Ֆիզուլիից, դուրս են բերվել»,- ասել է Արսեն Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ