Ադրբեջանցի սահմանապահները սպանել են Իրանի քաղաքացու, ևս մեկին ձերբակալել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

տարածաշրջան

Ադրբեջանի և Իրանի սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն այն ժամանակ, երբ մի քանի իրանցիներ փորձել են խախտել սահմանը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությունը՝ նշելով, որ կրակոցների հետևանքով մեկ իրանցի սպանվել է, նրա մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ և 32 կգ թմրանյութ։

Քիչ անց ԱԹՍ-ի միջոցով հայտնաբերվել և ձերբակալվել է Իրանի ևս մեկ քաղաքացի։

--00--ԿԿ