Իրանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

տ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել է, որ պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ՝ Արաքսի շրջանում: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ լրատվական ծառայությունը։

Ինչպես նշել է գեներալ Փաքփուրը, լայնածավալ զորավարժություններն անցկացվում են տարեկան պլանի համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։

--00—ԱՊ