Եվրոպայում մարդն օրական օգտագործում է 8-19 գ․ աղ, իսկ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առավելագույնը 5 գ․

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

277536293_272992135022664

Եվրոպական տարածաշրջանում մարդն օրական միջինում օգտագործում է 8-ից 19գ․ աղ, ինչն ավելին է, քան ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող առավելագույն 5գ․ չափաբաժինը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշենք, որ Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի է աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:

--00—ՀԶ