Հրաչյա Սարգսյանը չի բացառել Տիգրան Ավինյանի նշանակումը փոխքաղաքապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի բացառել փոխքաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի նշանակումը։ Նա նշել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են։

«Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում միգուցե և պարոն Ավինյանին նշանակեմ (փոխքաղաքապետի պաշտոնում - խմբ.)»,– «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է նա։

Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է նաև Ավինյանի կողմից քաղաքապետարանի գործունեությունը ստվերային կառավարելու մասին հրապարակումներին՝ ասելով, որ չի պատկերացնում, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ և ուշադրություն չի դարձնում այդպիսի խոսակցություններին։

Սարգսյանը հավելել է, որ Ավինյանի հետ գործընկերային լավ հարաբերությունների մեջ է։

--00--ԱՀ