Թուրքերը լեգիտիմացնում են իրենց ակտիվ վերահսկողությունը Ադրբեջանի ներքին գործընթացների հանդեպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

hetaqrqir-norutyunn

Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Գաղտնիք չէ այն փաստը,որ Ադրբեջանը իր ռազմաքաղաքական և դիվանագիտական անկախությունը լիարժեք հանձնել է թուրքերի տրամադրության տակ, իսկ եթե ավելի հստակ, ապա թուրքերը փաստացի ղեկավարում են Ադրբեջանը։

Պարզ է, որ այդ ընթացքը լիովին համապատասխանում է թուրքական դոմինանտության կոնցեպտին թուրքալեզու պետությունների քաղաքական և ռազմական ուղղությունների նկատմամբ։

Սակայն պետք է նաեւ փաստել, որ թուրքական կողմը բավական հետևողական է իր վերահսկողության տակ վերցնելու նաեւ Ադրբեջանի ներքին ռիսկերի կառավարման վերահսկողության գործիքները։

Այդ իսկ պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարությունների միջև կնքվեց մի համաձայնագիր, ըստ որի՝ թուրքերի ոստիկանական ուժերը կստանան իրավունք՝ օգնություն ցուցաբերել ադրբեջանական ոստիկանությանը «կանխելու» ինչ-որ գործընթացներ, որոնք կվտանգեն «ներքին կայունությունն» Ադրբեջանում։

Կարելի է փաստել, որ թուրքերը լեգիտիմացնում են իրենց ակտիվ վերահսկողությունը Ադրբեջանի ներքին գործընթացների հանդեպ։

Ի՞նչ է դա նշանակում, կարծում եմ՝ բացատրելն ավելորդ է»,-գրել է Աբովյանը։

--00—ՀԶ