Նախիջևանի զորավարժությամբ՝ Թուրքիան շանտաժի է ենթարկում ոչ միայն մեզ, այլև ՌԴ-ին, ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի համոզմամբ, եթե լիբանանահայերի հայրենադարձության կամ վիրավորներին Հայաստան տեղափոխելու կարիք կա, ապա դա պետք է շուտափույթ կազմակերպել: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում պատգամավորն ընդգծեց՝ պարտավոր ենք տեր կանգնել յուրաքանչյուր հայի դժբախտությանը: 

Աբովյանի տեղեկություններով՝ թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդիմությունը հնարավոր բոլոր միջոցներով կապ են հաստատում Լիբանանի հայ համայնքի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես կարող են օգնել նրանց հետ: 

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին՝ Աբովյանն ընդգծում է. «Տարածաշրջանային խաղերի համար Հայաստանը ոչ թե օբյեկտ, այլ սուբյեկտ պետք է լինի: Պետք է դուրս գանք պաշտպանվողական դիրքերից ու նախահարձակ լինենք: Բարդացնենք Թուրքիայի կյանքը թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ առումով: Նախիջևանում անցկացվող զորավարժություններով, օրինակ, Թուրքիան ի՞նչ է ուզում ցույց տալ: Նա բացահայտ շանտաժի է ենթարկում ոչ միայն մեզ, այլ նաև Ռուսաստանին, ԱՄՆ-ին»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ