Դեսպանը Մոնակոյի հայ համայնքին է ներկայացրել Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

 

տռռեգտեռգ

Մարտի 27-ին Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-մոնեգասկյան հարաբերությունների և երկկողմ շփումներում Մոնակոյի հայ համայնքի դերակատարության վերաբերյալ։ Քննարկվեց մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում դեսպանը պատասխանեց Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին և ներկայացրեց Հայաստանի ու Արցախի շուրջ տիրող իրավիճակը և առկա մարտահրավերները»,- ասված է հաղորդագրությունում։

--00--ՍԳ