Պետք է միասնական լինել, հանդես գալ ընդհանուր դիրքերից, չտրվել սադրանքների. Վարդան Տողանյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 24, 24News

դեսպան

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ուղերձով դիմել է հայրենակիցներին: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Վերջին օրերին դեսպանությունն ամեն րոպե տեղեկություն է ստանում առանձին քաղաքացիների կողմից տարբեր ակցիաներ կազմակերպելու մտադրության մասին, սոցցանցերի որոշ օգտատերեր կոչեր են հնչեցնում՝ հավաքվել Մոսկվայի կամ ՌԴ այլ քաղաքների այս կամ այն հատվածում:

Հասկանալով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունն ու հուզական վիճակը՝ պետք է նշեմ, որ նմանատիպ կոչերն այս իրավիճակում չեն կարող նպաստել մեր առաջ կանգնած խնդիրների լուծմանը: 

Այդ իսկ պատճառով խնդրում եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ չմասնակցել նմանատիպ որևէ նախաձեռնության, ակցիայի կամ հավաքի: Հենց այդպիսի պատասխան քայլեր է ակնկալում հանրության մեջ լարվածություն առաջացնոլ փորձող կողմը: 

Հորդորում եմ նմանատիպ կոչերով հանդես չգալ սոցցանցերում, չտարածել լուսանկարներ և տեսանյութեր, որոնք կարող են նպաստել առանց այդ էլ լարված իրավիճակի սրմանը, խնդրում եմ ցանկացած իրավիճակում պահպանել զգոնությունը:

Այս իրավիճակում պետք է առավել միասնական լինենք, հանդես գանք ընդհանուր դիրքերից, համակարգենք մեր գործողությունները և չտրվենք որևէ սադրանքի: Մենք շարունակում ենք աշխատել օպերատիվ կերպով և մշտական կապի մեջ ենք մեր համայնքային կառույցների ու ռուսական իշխանությունների հետ:

Մեր և ձեր ընդհանուր խնդիրն է՝ գործել ՌԴ օրենսդրության շրջանակներում»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս