Սերգեյ Շոյգուն ու Սուրեն Պապիկյանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

․

ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ։

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և այն տարածքները, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է գերատեսչության հայտարարությունում։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Նշվել էր, որ Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

--00--ԱՀ