Մոսկվայում ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի ներկայացուցիչները քննարկել են սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

․

Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի լարման թոթոփմանն ուղղված գործընթացը։ Այս մասին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցությունները, որի ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը։ Կողմերը պայմանավորվեցել են շարունակել աշխատանքային շփումները», - հայտնել է գործակալության աղբյուրը:

--00--ԱՀ