Տանիքներին կուտակված ձյունը և սառցալեզվակները վտանգավոր են կյանքի ու առողջության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

հասարակական

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է.

«Առատ ձյան տեղումների պատճառով բնակելի շենքերի և բարձրահարկ շինությունների տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը:

Ուստի հորդորում ենք՝

Անցանկալի երևույթներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և ուշադիր լինել հատկապես երեխաների ու տարեցների նկատմամբ: Հնարավորության դեպքում տեղաշարժը կատարել անվտանգ հեռավորության վրա:

Հիշե՛ք՝ ցանկացած անուշադրություն կարող է լուրջ հետևանքներ առաջացնել»: