Ուկրաինան ողջունում է Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

․

ՀՀ ԱԳՆ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել են, որ Հայաստանը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չեզոքություն է պահպանում և կողմ է հանդես գալիս հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը: Այդ մասին Դենիս Ավտոնոմովը հայտնեց «Արմենպրես»-ի թղթակցին Ուկրաինայի դեսպանատանը մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև ողջունեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի հարցով Հայաստանի Հանրապետության քվեարկությունը:

--00--ԱՀ