ՄԱԿ-ում նշել են, որ դեռ վաղ է խոսել Ուկրաինայում խաղաղապահների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

․

Ուկրաինայում խաղաղապահ առաքելության գաղափարի մասին խոսելը դեռ վաղ է, դրա քննարկման համար անհրաժեշտ է նախևառաջ երկրում հրադադարի հասնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Ժան Պիեռ Լակրուան։

«Կարծում եմ՝ դեռ վաղ է մտածել որևէ մեխանիզմի մասին, քանի դեռ չի դադարել  բռնությունը», - ասել է նա։

--00--ԱՀ