Բաքվի բռնապետը արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար. Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ոսկանյան

Մոսկվայում դեռ վերջերս Ռուսաստանի հասցեին հաճոյախոսություններ շռայլած Բաքվի բռնապետը, Ռուսաստան-Ադրբեջան  «դաշինքի» մասին հայտարարության ստորագրության թանաքը դեռ չչորացած, արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս մասին անուղղակիորեն հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան իր գրառման մեջ նշելով, որ շնորհակալություն է հայտնել Բաքվի բռնապետին Ուկրաինային տրամադրած աջակցության համար։

Թե ինչպիսի «աջակցություն» է դա եղել, կարծում եմ՝ արդեն կասկածից գրեթե դուրս է՝ հաշվի առնելով նաև ռուսական և սիրիական ԶԼՄ-ների հրապարակումները։ Բաքվի բռնապետական վարչախումբը հումանիտար օգնության անվան տակ մերձավորարևելյան ահաբեկիչ վարձկաններ է առաքել Ուկրաինայում ռուսական զորքերի և Դոնբասի կամավորականների դեմ կռվելու համար»։

--00—ՄՀ