Քաղաքում բռնապետի ուրվականն է շրջում, ամեն օր Սահմանադրության խախտումներ են արձանագրվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

«Երբ ասում են՝ ընդդիմության թեկնածուների նկատմամբ վաղուց էին քրեական գործեր հարուցվել և կապ չունի ՏԻՄ -ի ընտրության արդյունքների հետ, ժպիտ է առաջանում․ եթե երկու տարի առաջ քրեական գործեր էին հարուցվել, ինչպե՞ս  է ստացվում, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո քրգործեր հարուցվեցին։ Ողջամիտ կասկած կա, որ դրանք պատահական չեն, քաղաքում բռնապետի ուրվականն է շրջում, ամեն օր սահմանադրության խախտումներ են արձանագրվում»,- այս մասին 24News- ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«ՏԻՄ ընտրություններից հետո խախտվել է հազարավոր վարդենիսցիների, վանաձորցիների, փարաքարցիների, ամասիացիների իրավունքները: Ամասիայի բնակավայրերից մեկում չեն թողնում, որ ընտրված համայնքապետը մտնի գյուղապետարան, Վարդենիսում պահում են կնիքն ու բանալին, Վանաձորի համայնքապետարանում կազուսային իրավիճակ է, քանի որ բռնապետիկը ուզում է ամեն տեղ իր սրտի ուզած մարդիկ լինեն»,-ավելացրեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։